Home / Տեսանյութեր / Հերթական միջազգային վարկի վրա 2 ամսում 600 հազար դոլարի տոկոս է «ֆռռացել»․ «ՀԺ»

Հերթական միջազգային վարկի վրա 2 ամսում 600 հազար դոլարի տոկոս է «ֆռռացել»․ «ՀԺ»

Համաշխարհային բանկից ներգրավելիք 30 միլիոն դոլարի նոր վարկի մոտ 70 տոկոսը, ըստ Կառավարության կողմից հրապարակված ծրագրի, տրամադրվելու է Երևանի ՋԷԿ-ին, մյուս մասը՝ ՀԱԷԿ-ին։ Այս մասին հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը: 

«Բայց ամենաուշագրավն այդ ծրագրում նշված մի քանի փաստերն են, որոնք պարզապես սահմռկեցուցիչ են։ Պարզվում է, որ մեր էներգահամակարգի ձեռնարկությունները հսկայական պարտքեր են կուտակել իրենց գործունեության հետ որևէ կապ չունեցող պատճառներով։ Մասնավորապես, Երևանի ՋԷԿ-ը և Որոտանի կասկադը, լինելով ծայրահեղ ծանր ֆինանսական դրության մեջ, մոտ 100 միլիոն դոլարի պարտքեր են տվել «Նաիրիտին» և Վանաձորի «Քիմպրոմին»։

Ավելի ստույգ, կառավարությունը այս ընկերությունների անունով բարձր տոկոսներով վարկեր է ներգրավել և վճարել «Նաիրիտի» ու «Քիմպրոմի» աշխատակիցների աշխատավարձերը։ Ընդհանուր առմամբ 100 միլիոն դոլար»,֊ գրում է թերթը։

Այդ 100 միլիոն դոլարի վրա, շարունակում է «ՀԺ»֊ն, ամեն օր, ամեն ժամ տոկոս է գալիս, և միայն վերջին երկու ամիսների ընթացքում արդեն մոտ 600 հազար դոլարի տոկոս է «ֆռռացել» այդ վարկի վրա։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։