Ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ 2016-ի ընթացքում սա ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում զինծառայողի մահվան 17-րդ դեպքն է։ Համաձայն «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության վիճակագրության, նախորդ 16 դեպքերից 3-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանք են եղել, գրանցվել է նաև 2 սպանության, 5 ինքնասպանության դեպքեր, 4 զինծառայող զոհվել է դժբախտ պատահարի հետևանքով, 2-ն այլ պատճառներով։