Home / Տեսանյութեր / Հայկական կողմից՝ 20 զոհված զինծառայող, 26 անհետ կորած, 72 վիրավոր․ պաշտոնական

Հայկական կողմից՝ 20 զոհված զինծառայող, 26 անհետ կորած, 72 վիրավոր․ պաշտոնական

Ապրիլի 1-ից սկսած ղարաբաղա֊ադրբեջանական շփման գծում հայկական կողմը կորցրել է 20 զինծառայող, որից 6-ը՝ սպա կամ ենթասպա են, 14-ը՝ շարքային, սերժանտ կամ պայմանագրային զինծառայող: Վիրավորվել են 72-ը, որոնցից 8-ը՝ սպա կամ ենթասպա, իսկ 64-ը՝ շարքային, սերժանտ կամ պայմանագրային զինծառայող։ 26 զինծառայող անհետ կորած է համարվում, զոհվել է 4 քաղաքացիական անձ: Հայկական կողմից տեխնիկայի կորուստները 7 տանկ են կազմել։ Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պաշտպանության բանակի գնդապետ Վիտալի Առուստամյանը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս պահին հայկական կողմը կորցրել է 5 դիրք հարավային ուղղությամբ և 3-ը՝ հյուսիսային, բոլոր նշված վայրերում մարտերը շարունակվում են։

Ղարաբաղյան կողմի տվյալներով՝ ադրբեջանական զինուժը կորցրել է մոտ 300 մարդ։