Ապրիլի 10-ին, ժամը 02:15-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննչական կոմիտեն դեպքի մանրամասները չի հայտնում։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
23-ամյա Ռոբերտ Աբրահամյանը Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ էր։