Home / Հայաստան / Կարմիր Խաչը բանակցում է հայ֊ադրբեջանական սահմանը հատած կնոջը տեսակցելու հարցի շուրջ

Կարմիր Խաչը բանակցում է հայ֊ադրբեջանական սահմանը հատած կնոջը տեսակցելու հարցի շուրջ

Ադրբեջանական Յանըխլը գյուղի բնակիչ Զոհրա Վալիևան հունիսի 7-ին հատել է հայ֊ադրբեջանական սահմանը։ Այդ մասին Հայաստանի իշխանությունները տեղեկացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿՄԽԿ) հայաստանյան գրասենյակին, որը իշխանության ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել քաղաքացուն տեսակցելու հարցի շուրջ։ Այս մասին լրագրողներին ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նա նշել է, որ, համաձայն իր մանդատի, ԿՄԽԿ֊ն պատրաստվում է ծանոթանալ ադրբեջանցի կնոջը պահելու պայմանների հետ, ինչպես նաև փորձի կապ ապահովել նրա և ընտանիքի միջև։

Ամատունիի խոսքով՝ կողմերի և կնոջ համաձայնության դեպքում, իրենք պատրաստ են աջակցել Վալիևայի հայրենադարձության հարցում։

ԿՄԽԿ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ինքը չի կարող տեղեկատվություն հաղորդել կնոջ սահմանը անցնելու մանրամասների և շարժառիթների մասին։