Տավուշի մարզի զորամասերից մեկի մարտական դիրքում հուլիսի 3-ին հայտնաբերվել է շարքային, Արմավիրի մարզի բնակիչ Արսեն Մխիթարյանի դին: Համաձայն ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության, Մխիթարյանի կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է եղել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):