Home / Հայաստան / Վրաստանում հայկական ընտանիքի սպանության մեջ կասկածյալը ձերբակալվել է

Վրաստանում հայկական ընտանիքի սպանության մեջ կասկածյալը ձերբակալվել է

Հուլիսի 10֊ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայտնաբերվել են հայկական ընտանիքի չորս անդամների մարմինները։ Վրաստանյան ԶԼՄ֊ների հաղորդմամբ, մայրը՝ 37-ամյա Օֆելյա Կաչոտյանը ու նրա երկու՝ 16 և 18 տարեկան դուստրերը (Արմինե և Ասյա) մահացել են գլխի շրջանում բութ գործիքով հարվածների հետևանքով, իսկ 5֊ամյա որդին՝ Սերյոժան, շմոլ գազից թունավորվելու հետևանքով։

Նախնական տեղեկություններով` երեք անհայտ անձինք ներխուժել են Կաչոտյանների ընտանիքի տուն նրանց թալանելու նպատակով։ Նշվում է, որ ընտանիքի հայրը գտնվում է Խաբարովսկում՝ արտագնա աշխատանքի։ Jnews.ge֊ի փոխանցմամբ՝ կասկածյալներից մեկն արդեն խոստավանել է իր մեղքը։

Հայաստանի ԱԳՆ֊ն, իր հերթին, հայտնում է, որ «տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապես Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է»: