Home / Հայաստան / «Հիմնադիր խորհրդարանի» համակրին կալանավորել են զինված խմբին աջակցելու մեղադրանքով

«Հիմնադիր խորհրդարանի» համակրին կալանավորել են զինված խմբին աջակցելու մեղադրանքով

Էրեբունի համայնքում գտնվող Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին աջակցելու մեղադրանքով այսօր 2 ամսով կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանը։

Այս մասին azatutyun.am կայքի հետ զրույցում ասել է Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու և ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու և տեղափոխելու հոդվածներով։ Փաստաբանը պարզաբանել է, որ Գիչյանը, ըստ մեղադրանքի, իր սեփական բեռնատար մեքենան տրամադրել է զինված խմբին։ Գիչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Նշենք, որ հուլիսի 17 -ին, առավոտյան ժամը 05:00-ին Սասնա ծռեր խմբավորման անդամները զինված հարձակում են գործել ՊՊԾ շենքի վրա և գրավել այն: Բախման արդյունում  մահացել ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 2 այլ ոստիկաններ և խմբավորման անդամներից մեկը ստացել են հրազենային վնասվածք: