հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ոստիկանները Խորենացի փողոցում «արգելված տարածք» են հորինել և մարդկանց բերման են ենթարկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները Խորենացի փողոցում «արգելված տարածք» են հորինել և մարդկանց բերման են ենթարկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խորենացի փողոցում հուլիսի 27-ի առավոտից ոստիկանները շարունակում են մարդկանց բերման ենթարկել՝ թույլ չտալով անգամ փոքր խմբերի՝ 3-4 մարդկանց կուտակումներ: Նշենք, որ երեկ գիշերը ոստիկանները ուժի կիրառմամբ փողոցը մաքրում էին ցուցարարներից, որոնք մի քանի օր է հանրահավաքներ են անցկացնում ի աջակցություն հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի

Մարդկանց թույլ չեն տալիս ոստիկանական պատնեշի մոտ գտնվող նստարանների վրա նստել,  տանում են անգամ տարեց մարդկանց: Քաղաքացիների այն հարցին, թե ինչու են իրենց տանում, ոստիկանները պատասխանում են, թե ինքնությունն են ստուգում: Իրավապահները նաև ասում են, որ Խորենացի փողոցում չի կարելի կանգնել, քանի որ այդ վայրը արգելված տարածք է: Իրականում այն տարածքում, որտեղից մարդկանց բերման են ենթարկում ոչ մի հատուկ նշում չկա:

Կարմիր բերետավորները նաև շրջում են հարակից շենքերի բակերով և այնտեղից էլ բերման ենթարկում պարզապես քայլող մարդկանց: