Սարի թաղը վերածվել էր մի անմարդկային տարածքի, որտեղ ոչ ոք պաշտպանված չէր: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը, որ երեկ լուսաբանում էր Սարի թաղում ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի կազմակերպված ակցիան: Նա նշել է, որ, իր տպավորությամբ, ոստիկանները հատուկ թիրախավորել են լրագրողներին: Անանյանի խոսքով՝ լրագրողների անվտանգությունն ապահովելու անվան տակ՝ ոստիկանները հորդորել են նրանց առանձնանալ մյուսներից, հետո սկսել են պայթուցիկներ նետել հենց լրագրողների ոտքերի տակ:
Անանյանն ասում է, որ Սարի Թաղի բնակիչներից մեկը փորձել է իրեն տանել հիվանդանոց, սակայն այդ բնակչի մեքենան ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են, մահակներով ծեծել վարորդին:
Անանյանի հետ մեկտեղ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում շարունակում է բուժում ստանալ Life.ru կայքի օպերատոր Տիգրան Գասպարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութում օգտագործվել են կադրեր a1plus.am կայքի տեսանյութից