Home / Հայաստան / Մահացել է ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը

Մահացել է ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը

Այսօր՝ օգոստոսի 13-ին հիվանդանոցում մահացել է ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Մկրտչյանը վիրավորվել էր հուլիսի 17-ին՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման օրը՝ փոխհրաձգության հետևանքով։ Նա 4 վիրահատության էր ենթրակվել, սակայն Մկրտչյանի կյանքը փրկել չէր հաջողվել։

Նույն օրը փոխհրաձգության հետևանքով մահացել էր ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը, իսկ «Սասնա ծռեր» խմբից ծանր հրազենային վիրավորում ստացել Թաթուլ Թամրազյանը:

Հուլիսի 23-ին լրագրողներն այցելել էին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին. նրանցից Պավել Մանուկյանը և Արայիկ Խանդոյանն ասել էին, որ իրենք ոստիկաններին սպանելու մտադրություն չեն ւոնեցել, Վանոյանին հորդորել են չկրակել, սակայն վերջինս շարունակում էր հրազեն օգտագործել և իրենք ստիպված են եղել պատասխանել։