Home / Հայաստան / Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործը վերաորակավորվել է հօգուտ կասկածյալների․ «ՀԺ»

Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործը վերաորակավորվել է հօգուտ կասկածյալների․ «ՀԺ»

Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործը վերավորակվել է և առևանգումից դարձել խուլիգանություն: Պատգամավորը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում այդ քայլը պայմանավորել է Լեռնային Ղարաբաղում հայտարարված համաներումով:

Ըստ Խանումյանի, համաներումը տարածվում է խուլիգանություն հոդվածի վրա, իսկ առևանգում հոդվածի վրա չի տարածվում:

«Ես վստահ եմ, որ իմ գործի վերաորակման որոշումը կայացրել է Բակո Սահակյանը», – ասել է Խանումյանը:

Նրա պաշտպան Հայկ Ալումյանը նման որոշումը որակել է որպես բացարձակ կամայականություն։

«Վերաորակումից հետևում է, որ այստեղ իրավաբանության մասին խոսք չկա: Դրա հաջորդ քայլը կարող է լինել այն, որ նախաճաշին մարդ ուտեն»,- ասել է Ալումյանը։

Նա ընդգծել է, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԻԵԴ-ը ԼՂՀ-ում կատարված գործերի վերաբերյալ վարույթ չի ընդունում, նա լավ չի պատկերացնում այդ դատարանի առանձնահատկությունը»,- նշել է փաստաբանը: