Home / Ազգային ժողով / Աջ ղեկով մեքենաների մասին օրենքն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

Աջ ղեկով մեքենաների մասին օրենքն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

63 կողմ, 34 դեմ ձայներով Ազգային ժողովն 1-ին ընթերցմամբ ընդունել է աջ ղեկով մեքենաների ժամանակավոր ներկրումն արգելելու մասին օրինագծը։

«Ծառուկյան» դաշնիքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշել է, որ նախագծի հեղինակներն այդպես էլ չկարողացան հիմնավորել օրենքի անհարժեշտությունը․ «Իսկ այն հիմնավորումը, որ դրանք վտանգավոր են, անտրամաբանական է, քանի որ նրանք թողնում են շահագործել արդեն եղած աջ ղեկով մեքենաները և նաև արգելում են ժամանակավորապես ներմուծել նորերը։ Այսինքն՝ հոկտեմբերի 1-ից հետո այդ վտանգը վերանալու՞ է»։

Հիշեցնենք, որ Կառավարությունն առաջարկում է ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան։ Կառավարությունը նպատակ ուներ ընդհանրապես արգելել ներմուծումը և արգելել նաև արդեն Հայաստանում շահագործվող աջակողմյա ղեկով մեքենաների վերագրանցումը, սակայն այդ երկու կետերը հանվեցին։ Երևանում մի քանի բողոքի երթեր էին կազմակերպվել աջ ղեկով մեքենաներ ունեցող վարորդների կողմից։