Home / Video / Գործարարն ընդդեմ կոռուպցիոն համակարգի. Չափագիտության ինստիտուտ

Գործարարն ընդդեմ կոռուպցիոն համակարգի. Չափագիտության ինստիտուտ

Ինչ խոչընդոտների է հանդիպում գործարարը Հայաստանում, եթե այդ գործարարը նաև ունի քաղաքացիական պատասխանատվություն: Տեսանյութում իր փորձի մասին է պատմում գործարար, ինժեներ Վարդգես Գասպարին:

Ըստ նրա՝ գործարարն ունի երկու ճանապարհ. կամ իր գործունեության հանդիպած բյուրոկրատական խոչընդոտները լուծել «ախերականով», լեգիտիմացված մաղարիչներ տալով չինովնիկներին, կամ օրինական ճանապարհով: Երկրորդ ճանապարհն ընտրելու դեպքում գործարարն ընկնում է քաշքշուկների մեջ՝ լավագույն դեպքում հարցերը լուծվում են տասնյակ դիմումներից ու պահանջներից հետո։ Դա երկար է տևում, գործարարին հասցվում է մեծ ֆինանսական վնաս, նա կորցնում է հաճախորդների վստահությունը։ Մաքսային մարմինների հետ շփումը, ըստ Գասպարիի, «առանց կանոնների մարտեր» են՝ նման ոստիկանական «բեսպրեդելի»:

Գասպարին պատմում է, թե ինչ խոչընդոտների է մասնավորապես ներկրող գործարար հանդիպում մաքսային մարմիններում, հարկային մարմիններում, և մի քանի մասնավոր կազմակերպություններում, որոնք ձեռնասուն կազմակերպություններ են և ստեղծված են մաքսային մարմինների կողմից կոռուպցիոն նպատակներով: