Home / Video / Ինչպես են Սյունիքի հանքերն ազդում բնակչության վրա

Ինչպես են Սյունիքի հանքերն ազդում բնակչության վրա

Կապանում գործող «Զբոսավարներ հարավից» զբոսաշրջության զարգացման ՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանի կարծում է, որ բժիշկները չեն կարող տեղյակ չլինել հանքերի թողած ազդեցությունների մասին․ «Ըստ իս՝ հնարավոր չէ, որ տեղյակ չլինեն, կարծում եմ, լավ էլ տեղյակ են, քանի որ մասնագիտությունից ելնելով՝ ինչ-որ տեղ տեսնում են՝ ինչ հետևանքով է այդ մարդու մոտ հիվանդույթունը, կարծում եմ՝ այս կամ այն պատճառով չեն ուզում բարցրաձայնել»։

Թե ինչ վերաբերմունք ունեն մարզի բնակիչները հանքերի և նրանց թողած ազդեցությունների հանդեպ, այս առումով բնապահպանը քաղաքացիներին երեք խմբի է բաժանում՝ ըստ նրա՝ բնակիչների մի մասի շրջանում կա գիտակցական մակարդակի խնդիր։ Նրանք չեն հասկանում հանքաարդյունաբերության հնարավոր վտանգները և հետևանքները, մի մասը գուցե տեղյակ է, սակայն անտարբեր է, մարզի բնակիչների մի մասն էլ աշխատում է հանքերում և կաշկանդված է խոսել խնդիրների մասին։