Home / Video / Ինչ գնով և ում համար է Sanitek-ն ապահովում Երևանի մաքրությունը

Ինչ գնով և ում համար է Sanitek-ն ապահովում Երևանի մաքրությունը

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 41-ամյա բնակիչ Կարմեն Աբգարյանը 2 տարի աշխատել է Երևանում սանմաքրում և աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունում։ Մարտի 14-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, չնայած որ կնոջ աշխատանքային ժամը ավարտվել էր, կազմակերպությունը նրան ստիպել է մաքրել Հերացի փողոցի երթևեկելի հատվածը, քանի որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ավտոշարասյունն էր այդտեղից անցնելու։ Փողոցը անցնելիս Կարմենը վրաերթի է ենթարկվել։ Epress.am-ի հետ զրույցում կինը պատմել է վրաերթի մանրամասների և «Սանիթեք»-ի աշխատանքային պայմանների մասին։