Home / Video / «Ինքնասպանություն չի գործել». զինվորի ծնողները դժգոհ են որդու մահվան գործով քննությունից

«Ինքնասպանություն չի գործել». զինվորի ծնողները դժգոհ են որդու մահվան գործով քննությունից

Տավուշի մարզի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 20-ամյա Արսեն Մխիթարյանի մահվանից անցել է շուրջ 8 ամիս։ Դեպքից անմիջապես հետո զինվորի մահը պաշտոնապես որակվեց որպես ինքնասպանություն։ Զինծառայողի հայրը՝ Արթուր Մխիթարյանը, համոզված է, սակայն, որ որդուն սպանել են, իսկ նախաքննական մարմինը շահագրգռված չէ բացահայտել սպանությունը, քանի որ մահվան մեջ մեղավորները հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Epress.am-ի հետ զրույցում զինծառայողի ծնողները և նրանց փաստաբան Նորայր Նորիկյանը պատմել են նախաքննական մարմնի հանդեպ իրենց անվստահության, զինծառայողի մահվան հանգամանքների և չինովնիկներին ուղղված անպատասխան նամակների մասին։