Home / Video / Արվեստագետները Գյումրիում «ռուսաստանյան տանկ» ներկայացրեցին

Արվեստագետները Գյումրիում «ռուսաստանյան տանկ» ներկայացրեցին

«Արտ լաբորատորիա» արվեստագետների խումբը երեկ Գյումրիում նոր գրաֆիտի է ներկայացրել ռուսաստանյան արտադրության տանկի տեսքով։ Տանկի կողքին պատկերված ռուսալեզու տեքստում նշված է, որ վերջին 4 տարվա ընթացքում Ադրբեջանը իր կողմից գնված զենքի 80 տոկոսը ներմուծել է Ռուսաստանից։ Բացի դա, նշված է այն զենքի տեսակները, որոնք Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը վաճառել է Ադրբեջանին։ Նշենք, որ Գյումրիում է տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։