Home / Video / ԶԼՄ֊ներից օրենքի խախտմամբ են պահանջել բացահայտել աղբյուրը

ԶԼՄ֊ներից օրենքի խախտմամբ են պահանջել բացահայտել աղբյուրը

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) իրավունք չուներ «Հրապարակ» օրաթերթից և Ilur.am կայքից աղբյուրի բացահայտում պահանջել։ Սա պարզ է դարձել այսօր հրապարակված Սահմանադրական դատարանի վճռից։ ՍԴ֊ն բավարարել է «Հրապարակ» օրաթերթի փաստաբաններ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի ու ILur.am փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի դիմումները, որոնցով վիճարկվում էր քրեական դատավարության օրենսգրքի 279֊րդ հոդվածի և ԶԼՄ֊ների մասին օրենքի 5֊րդ հոդվածի (լրագրողների իրավունքները) սահմանադրականությունը։