Home / Հայաստան / «168 ժամ». Հովիկ Աբրահամյանին մեկուսացնում են

«168 ժամ». Հովիկ Աբրահամյանին մեկուսացնում են

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված տեղեկությունը, թե հաջորդ խորհրդարանի ղեկավարը լինելու է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, կարող է ընդամենը քաղաքական դաշտի տրամադրությունները ստուգելու փորձ լինել, գրում է «168 ժամը»:

Որոշ տեղեկությունների համաձայն, այդ լուրը շրջանառության մեջ է դրվել նաև այն նպատակով, որպեսզի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաջորդ գումարման ԱԺ նախագահի պաշտոնի հետ կապված ակնկալիքներ չունենա:

Այդպիսով, իշխանությունները նաև ստուգում են, թե նման հեռանկարին ինչպես կարձագանքի Հ. Աբրահամյանը: Խոսակցություններ կան այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն որոշել է հաջորդ բոլոր համապետական ընտրություններում ՀՀԿ-ում նվազագույնի հասցնել Հ. Աբրահամյանի ազդեցությունը: Հիշեցնենք, որ Հ. Աբրահամյանը 2008թ. Եղել է Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի պետը: