Home / Армения / Ամերիկյան քոլեջի ուսանողներին տարհանել են հայերենի պատճառով

Ամերիկյան քոլեջի ուսանողներին տարհանել են հայերենի պատճառով

ԱՄՆ Նյու-Ջերսի Gloucester County Community քոլեջի ուսանողին ուղարկված Աստվածաշնչի պատճառով տարհանել են հաստատության աշակերտներին և աշխատակազմն ու ընդհատել են դասերը: Նման գործողությունների ղեկավարությանը դրդել է կասկածելի թվացող փաթեթը:
 
Փաթեթը մի քանի օր քոլեջում է գտնվել մինչև միջադեպը և, համաձայն քոլեջի տնօրինության, կասկած է հարուցել այն պատճառով, որ փաթեթի վրա հայերեն բառեր են գրված եղել:

Անվտանգության աշխատակիցները դուրս են բերել փաթեթը և մոտ 100 մետր հեռացրել քոլեջի տարածքից` թողնելով գոլֆի դաշտում:

Ոստիկանությունը ստուգել է փաթեթի պարունակությունը ռենտգենյան սարքի միջոցով և փայթուցիկների վնասազերծման նորագույն մեթոդներ կիրառելով` այնուհետև տուփի պարունակության մասին հայտնել տնօրինությանը: Տուփում, ուսանողներից մեկին ուղարկված Աստվածաշունչ է եղել: