Home / Հայաստան / Ամերիկացին 10-մետրանոց ձնեմարդ է սարքել

Ամերիկացին 10-մետրանոց ձնեմարդ է սարքել

Նյու Յորք նահանգի Ջեֆերսոն շրջանի բնակիչն իր տան դիմաց 10 մետրից բարձր ձնեմարդ է պատրաստել, հաղորդում է Associated Press-ը: Վերն Սքովիլը սկսել է սարքել ձնեմարդուն 2010 թվականին, սակայն աշխատանքն ավարտել է ընդամենը մի քանի օր առաջ:

Ձնեմարդու ստեղծման համար ձյունը հավաքում էին ինչպես ձեռքով, այնպես էլ ձյուն հավաքող տեխնիկայի շնորհիվ: Հսկայական ձնեմարդու ստեղծման աշխատանքներով զբաղվել են Ամանորյա և Սուրբծննդյան տոնակատարությունների ժամանակ: Սքովիլին օգնել են ընտանիքի անդամներն ու ընկերները:

Ձնեմարդուն զարդարել են, այսպես կոչված, կոճակներով` ավտոմեքենայի անիվներով, ինչպես նաև գլխարկով, որն իրենից ներկայացնում է լողավազան:

Սքովիլի խոսքով` տեղի բնակիչներին և հատկապես երեխաներին շատ է  դուր  գալիս իր սարքած ձնեմարդը: Շատերը գալիս են լուսանկարվելու «բարձրահասակ» ձնեմարդու հետ: