Home / Հայաստան / Այսօր արջամկան օրն է

Այսօր արջամկան օրն է

ԱՄՆ-ում տոնում են արջամկան օրը: Այսօր` փետրվարի 2-ին, իր որջից դուրս կբերեն Ֆիլ անունով արջամուկին, որպեսզի որոշեն` գարունը երբ կբացվի: Համաձայն ավանդույթի` եթե քնկոտ գուշակը տեսնի իր սեփական ստվերը, պետք է ամսից ավելի սպասել եղանակի տաքացմանը: Իսկ եթե ամպամած եղանակ լինի, ուրեմն գարունը մոտ է:

Որոշ բնապահպաններ և իրավապաշտպաններ դժգոհում են քնած կենդանուն արթնացնելու սովորույթից` պնդելով, որ դա վտանգավոր է կենդանու օրգանիզմի համար: Չցանկանալով խախտել ազգային ավանդույթը` նրանք առաջարկում են որպես փոխզիջում կենդանի արջամուկի փոխարնեն ռոբոտ տեղադրել: