Home / Հայաստան / Բեռլին-Երևան չվերթի ուղևորը բերման է ենթարկվել օդանավակայանից

Բեռլին-Երևան չվերթի ուղևորը բերման է ենթարկվել օդանավակայանից

Փետրվարի 1-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները  Բեռլին-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 32-ամյա Արմեն Ղ.-ին: Վերջինս 2010 թ. հունվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է` յուրացում կամ վատնում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Արմեն Ղ.-ն կալանավորված է: