Home / Հայաստան / Կահիրեում բախումներ են սկսվել Մուբարաքի համախոհների և հակառակորդների միջև

Կահիրեում բախումներ են սկսվել Մուբարաքի համախոհների և հակառակորդների միջև

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի համախոհները փետրվարի 2-ին Կահիրեի Թահրիր հրապարակում բախվել են ցուցարարների հետ:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, երկրի ղեկավարի հազարավոր աջակիցներ սկսել են քանդել ընդդիմադիրների կողմից շարված բարիկադները: Ցուցարարներին մոտենալով` նրանք սկսել են վերցնել վերջիններիս ձեռքից հակակառավարական պաստառները, ինչի արդյունքում բախումներ են սկսվել:

Չհաստատված տվյալների համաձայն, բախման ընթացքում օգտագործվել են նաև  ռետինե մահակներ: Կան տուժածներ: Reuters-ը տեղեկացնում է, որ բախումների արդյունքում վնասվել են  «Ալ- Արաբիա» հեռուստաընկերության նկարահանող խմբի անդամները: Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը, Մուբարաքի կողմնակիցները հարձակվել են նաև լրագրողների վրա: Հեռուստաընկերության աշխատակցին փրկել են ցուցարարները:

Համաձայն արևմտյան լրատվամիջոցների, բախումների հետևանքով արդեն իսկ 100-ից ավել վիրավորներ կան: