Home / Հայաստան / ՄԻ պաշտպանը տնտեսությունը պատկերացնում է առանց բացօթյա առևտրի և մենաշնորհների

ՄԻ պաշտպանը տնտեսությունը պատկերացնում է առանց բացօթյա առևտրի և մենաշնորհների

Պետք է հնարավորություն տալ, ժամանակ տալ, որ մարդիկ տեղյակ լինեն, որ 6 ամիս հետո կամ 1 տարի հետո վերացվելու է բացօթյա առևտուրը, և նաև հնարավորություն ստեղծել, որ մարդիկ կարողնան որոշակի գումար վաստակել իրենց տան համար` առանց դուրսը կանգնելու:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, խոսելով սոցիալական հարցերի մասին և անդրադառնալով բացօթյա առևտուր իրականացնող մարդկան բողոքին, այսպես է ասել ՀՀ ՄԻՊ Արմեն Հարությունյանը:

«Այսինքն` ձևի հետ համաձայն չեմ, բայց այն, որ փողոցային առևտուրը պիտի Երևան քաղաքում վերանա դրա հետ համաձայն եմ: Բայց ես բազմիցս նշել եմ, որ սպառողների իրավունքները երբեք բավարար երաշխավորված չեն լինի, քանի դեռ մեր տնտեսական համակարգը մենաշնորհային է»,- ասել է Հարությունյանը: