Home / Հայաստան / Կիրկորովի հավատը չէր գալիս, որ ինքը Բաքվում է, Ալեգրովան կարողացել է իրեն զսպել

Կիրկորովի հավատը չէր գալիս, որ ինքը Բաքվում է, Ալեգրովան կարողացել է իրեն զսպել

Նախօրեին`մարտի 2-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոն, որին մասնակցել են Ալեքսանդր Սերովը, Լայմա Վայկուլեն, Իրինա Ալեգրովան, Կրիստինա Օրբակայտեն, Ֆիլիպ Կիրկորովը, Վալերի Լեոնտևը, Լարա Ֆաբիանը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ամենաբուռն ողջույններով և ամենամեծ քանակությամբ ծաղիկներով է ուղեկցվել Ֆիլիպ Կիրկորովի ելույթը, ով առաջին անգամ էր հանդես գալիս Բաքվում: Մինչ համերգը ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» պահանջում էր արգելել Կիրկորովին և Ալեգրովային երկիր մուտք գործել իրենց երկիր հայկական արմատներ ունենալու պատճառով:

«Հավատս չի գալիս, վերջապես ես Բաքվում եմ: Սա ինձ համար պատմական օր է: Քաղաքում զբոսնելիս ես ապշում էի մարդկանց հյուրընկալությունից: Անցորդները ժպտում էին ինձ, ավտոբուսներից մարդիկ ձեռքերն էին թափահարում, հրավիրում էին խանութներ: Շնորհակալ եմ Իգոր Կրուտոյից, որ ինձ հնարավորություն  ընձեռեց Բաքվում ելույթ ունենալ: Ես երազում եմ Բաքվում մեծ համերգային ծրագրով հանդես գալու մասին»,- համերգի ժամանակ նշել է Կիրկորովը: Բեմից հեռանալիս Կիրկորովը բացականչել է «Բաքու, ես հրաժեշտ չեմ տալիս քեզ»:

Բաքվում ապրած Իրինա Ալեգրովան սահմանափակվել է ընդամենը Իգոր Կրուտոյին գովերգելով: Միաժամանակ, հանդիսատեսը նրան ծաղկեփնջերով է ողողել: