Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանի «հայկական Դավոսը» համզաչիման դարձավ

Տիգրան Սարգսյանի «հայկական Դավոսը» համզաչիման դարձավ

Ծաղկաձորում պարբերաբար կազմակերպվող «Կամուրջ» անունով տնտեսական համաժողովի այս տարվա միջոցառումը ձախողվել է, գրում է «Հայկական ժամանակը»:

Մեր տեղեկություններով, համաժողովի բացման արարողությունից հետո մասնակիցների մեծ մասը հեռացել են: Փետրվարի 26-28-ը կազմակերպված այդ համաժողովն իշխանական քարոզչամիջոցներով ներկայացվեց կցկտուր, ինչը պատահական չէ: Միջազգային համաժողով հռչակված այս միջոցառմանն այս տարի արտերկրից գրեթե ոչ ոք չի մասնակցել: Հայ գործարարները ևս այն անտեսել են: Մասնակցելու հրավերն ընդունած երկու տասնյակի չհասնող հայ գործարարների մեծ մասը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ բացման արարողությունից  հետո հեռացել են: Երկու տարի առաջ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե այս համաժողովը դառնալու է հայկական Դավոսը: Իրականում դարձավ սովորական մի համզաչիման: