Home / Հայաստան / Արքայազն Ուիլիամը և Քեյթ Միդլթոնը կապրեն Դիանայի դղյակում

Արքայազն Ուիլիամը և Քեյթ Միդլթոնը կապրեն Դիանայի դղյակում

Արքայազն Ուիլիամը և Քեյթ Միդլթոնը կբնակվեն Լոնդոնի կենտրոնում տեղակայված Քենսինգթոնյան դղյակում: Ներկայումս Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ապրում են Ուելսի հյուսիսում գտնվող Անգլսի կղզում:

Անգլսիում տեղակայված է թագավորական ռազմաօդային ուժերի կայանը, որտեղ ծառայություն է անցնում արքայազն Ուիլիամը:

Ուիլիամը ժամանակին ապրել է Քենսինգթոնյան դղյակում Չարլզի և Դիանայի ամուսնալուծությունից հետո` 1996 թվականին: