Home / Հայաստան / Գնացքը բախվել է հարսանեկան ավտոբուսին. կա 32 զոհ

Գնացքը բախվել է հարսանեկան ավտոբուսին. կա 32 զոհ

Հնդկական Ուտեր Պրադեշ նահանգի Քանշի Ռամ քաղաքում գնացքը բախվել է հարսանեկան ավտոբուսին: Վթարի հետևանքով զոհվել է 32 մարդ:

Տեղական ոստիկանության պաշտոնյա Ռատան Սվիստրավը հայտնել է, որ ավտոբուսը մնացել է երկաթուղային գծերի վրա և չի կարողացել առաջ շարժվել: Այդ պահին մարդատար գնացքն է ժամանել և բախվել հարսանեկան ավտոբուսին:

Տեղի բնակիչների խոսքով`ավտոբուսում ավելի քան 70 մարդ է եղել, սակայն հարսն ու փեսան նրանց հետ չեն եղել: Վթարի հետևանքով վնասված 17 քաղաքացիների տեղափոխել են հիվանդանոց: