Home / Հայաստան / Բանակում զոհվածներին ծնողների խանգարել են ելույթ ունենալ Կոնգրեսի հանրահավաքին. Մանուկյան

Բանակում զոհվածներին ծնողների խանգարել են ելույթ ունենալ Կոնգրեսի հանրահավաքին. Մանուկյան

Բանակում զոհված երիտասարդների ծնողները, որոնք երեկ մասնակցել են «Սևազգեստ բանակ» երթին, ցանկություն են հայտնել ելույթ ունենալ Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահաաքին, սակայն իրենց հրավիրել են ոստիկանություն, որտեղ «մեղմիկ զրույցի» ընթացքում համոզել են հետ կանգնել իրենց որոշումից: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարել է ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը:

Նա նաև կոչ է արել «հետույքաբնակ աստղերին», որոնք մի քանի օրից բանակի մասին են երգելու, դուրս չգալ իրենց ապրած տեղից ու չմիանալ ժողովրդին, «որովհետև չկաք էս ժողովրդի համար, երկիրը կործանվում է, իսկ դուք մտել, ձեր փափուկ տեղերում ապրում եք»: Նույնը նա ասել է նաև մտավորականների մասին, ովքեր աջակցում են իշխանությանը: