Home / Հայաստան / Երևանում ավելի քիչ են սպանում, քան Բաքվում. Թբիլիսին ցուցակից դուրս է

Երևանում ավելի քիչ են սպանում, քան Բաքվում. Թբիլիսին ցուցակից դուրս է

Աշխարհում ամենից շատ սպանություններ կատարվում են Հարավային Ամերիկայում: «Եվրասիա.net» կայքի տվյալներով` աշխարհի մայրաքաղաքների մեջ սպանությունների թվով առաջատարն է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը: 2010թ. այստեղ արձանագրվել է 233 սպանություն` 100 հազար բնակչի հաշվով: Գվաթեմալայում այդ ցուցանիշը կազմում է 90, Ռիո-դե-Ժանեյրոյում` 35, Սանտյագոյում` 17:

Համեմատության համար նշենք, որ Եվրոպայում սպանությունների ցուցանիշը կազմում է միջինը 1-ից 3, իսկ Լոնդոնը, Փարիզը և Հռոմը համարվում են Եվրոպայի ամենաանվտանգ մայրաքաղաքները:

Եվրոպայում ամենաանվտանգ ու հանգիստ մայրաքաղաքը Լիսաբոնն է, որտեղ սպանությունների միջին ցուցանիշը 0,6 է` 100 հազար բնակչի հաշվով:

Մոսկվայում  և Սանկտ Պետերբուրգում սպանությունների ցուցանիշը 6,9 և 7,8 է` համապատասխանաբար: Երևանում այն կազմում է 2,1, Բաքվում` 5,6, Անկարայում` 5: Թբիլիսին ցուցակում չի հայտնվել: