Home / Հայաստան / Օրաթերթը պնդում է, որ նախարարը 800 հազար է վճարել շոգեբաղնիքն «աշխատացնելու» համար

Օրաթերթը պնդում է, որ նախարարը 800 հազար է վճարել շոգեբաղնիքն «աշխատացնելու» համար

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը երեկ տեղեկացրել էր, որ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի բնակարանի հուլիս ամսվա գազի ծախսը կազմել է 800 հազար դրամ, այսինքն` նախարարի մի քանի ամսվա աշխատավարձի չափով: Ավելի ուշ նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը ասել էր, թե հրապարակումը իրականությանը չի համապատասխանում: Այնուհետև վերջինս զանգահարել է «Չի» խմբագրություն և փոխանցել է, թե նախարարի բնակարանի գազի վարձը կազմել է 14 հազար 140 դրամ:

Այսօրվա համարում «ՉԻ»-ն արձանագրում է, որ Մանուկ Վարդանյանն այդքան գումար չի մուծել`որպես իր բնակարանի գազի վարձ: Այդքան կազմել է Մանուկ Վարդանյանին պատկանող առանձնատան վարձը: Թերթը պարզել է, թե ինչից է գոյացել այդքան գումարը. նախարարն իր առանձնատան լողավազանն ու շոգեբաղնիքն է «աշխատացրել», որից էլ գոյացել է 800 հազար դրամ գազի վարձը: