Home / Հայաստան / Բրեյվիկի զոհերի հարազատները խնդրում են ինտերնետից ջնջել ֆիլմի թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բրեյվիկի զոհերի հարազատները խնդրում են ինտերնետից ջնջել ֆիլմի թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս տարվա հուլիսին նորվեգական Ուտոյա կղզում Անդերս Բերինգ Բրեյվիկի կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվածների հարազատները դիմել են ոստիկանություն` պահանջելով ստիպել այդ դեպքերի մասին պատմող ֆիլմի հեղինակներին ջնջել կինոնկարի թրեյլերը համացանցից:

Նորվեգական VG կայքի տեղեկություններով` զոհերի հարազատները հոգեկան ցավ են ապրում այն դիտելուց, այդ իսկ պատճառով նման խնդրանքով դիմել են ֆիլմի հեղինակներին: Կինոնկարի պատրաստման աշխատանքները դեռևս շարունակվում են ԱՄՆ-ում:

Ֆիլմը ստացել է «Ուտոյա կղզին» անվանումը: YouTube կայքում տեղադրված Ֆիլմի թրեյլերում ներկայացվում են կղզում տեղի ունեցած որոշ իրադարձություններ:

Զոհերի հարազատների շահերը ներկայացնող փաստաբանը հայտարարել է, որ այս ֆիլմը բոլորովին տեղին չէ:

Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ջորջ Անթոնի խոսքով` ֆիլմի ստեղծման պատճառներից մեկը զենք կրելու վերահսկողությունը խստացնելու և համապատասխան ավելի խստ օրենքներ ընդունելու կոչ անելն է: