Home / Հայաստան / Հայաստանի քաղաքացին զոհվել է Վրաստանում

Հայաստանի քաղաքացին զոհվել է Վրաստանում

Վրաստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է Հայաստանի քաղաքացի: Նորիո գյուղում մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:

Մեքենայի վարորդը` Գարիկ Սերտիկյանը, տեղում մահացել է:

Պատահարի վայր են ժամանել փրկարարները, քանի որ հրդեհի բռնկման հավանականություն է եղել: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ մեքենայի գազատար բալոնը դատարկ է:

Ոստիկանությունը քննում է վթարի պատճառները: