Home / Հայաստան / Ռուսաստանցի ֆուտբոլիստը ցանկանում է Հայաստանը տեսնել Եվրո-2012-ում

Ռուսաստանցի ֆուտբոլիստը ցանկանում է Հայաստանը տեսնել Եվրո-2012-ում

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն արժանի են Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում հանդես գալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռոման Շիրոկովը:

«Կցանկանայի երկրորդ տեղում տեսնել Հայաստանի հավաքականին: Եվ Ռոմա Բերեզովսկու (նա Ռոման Շիրոկովի հետ խաղացել է «Խիմկիում») համար, բացի դա, նախկին խորհրդային հանրապետություն է: Նրանք ընտրական փուլում մի քանի հիանալի հանդիպումներ են անցկացրել և ամենից շատ գնդակներ են խփել: Կարծում եմ, որ հայերն արժանի են մասնակցել Եվրո-2012-ին», – Շիրոկովի խոսքերն է փոխանցում «Ռիա Նովոստին»:

Հիշեցնենք, որ վաղը Հայաստանի հավաքականը հանդիպելու է Իռլանդիայի ընտրանու հետ Դուբլինում: Հաղթանակի դեպքում մեր թիմը Եվրո-2012-ի ուղեգրի համար կպայքարի փլեյ-օֆ փուլում: