«Արաբական գարնան» հեղափոխությունների շարքը շատ երկրներում բռնաճնշումների, ինչպես նաև բողոքի ցույցերի խթան հանդիսացան, հայտարարել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի հետազոտողները:
Նրանք կազմած զեկույցի համաձայն, մարդիկ դեռևս շարունակում են անազատության մեջ մնալ և խոշտանգումների ենթարկվել, անգամ այն երկրներում, որտեղ կառավարությունները փոփոխվել են:
Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցում Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Աունգ Սան Սուու Կին, մասնավորապես, վկայակոչել է Զիմբաբվեի և Չինաստանի դեպքերը:
«Չինաստանում կառավարությունը ձեռնամուխ է եղել անվտանգության զանգվածային միջոցառումների իրականացմանը` կասեցնելու համար «Հասմիկների հավաքները» և համացանցում գրաքննության է ենթարկում «հասմիկ» բառը»,- ասել է Աունգ Սան Սուուն:
46 մարդ ձերբակալվել և պետական դավաճանության մեջ է մեղադրվել Զիմբաբվեյում փետրվարին Եգիպտոսի և Թունիսի ցույցերի մասին տեսանյութեր դիտելու համար:
««Արաբական գարունը» «մեդիայի և խոսքի ազատ արտահայտման» նոր սահմանափակումներ մտցրեց Բանգլադեշում, Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Իրանում, Լաոսում, Մալայզիայում, Նեպալում, Շրի Լանկայում, Թայլանդում և Վյետնամում», – ասված է զեկույցի մեջ:
Մարդու Իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուաէր Բելհասենն այս առնչությամբ ասել է. «Թունիսում ես ասացի, որ ուրախ եմ ընտրությունների կապակցությամբ, բայց խոշտանգումները շարունակվում են»:
«Մենք խոսում ենք Արաբական Գարնան մասին, բայց դեռևս շատ դժվար են դուրս գալիս ձմռանից»,-ասել է նա: