Home / Հայաստան / Արագածոտնի մարզում 100 մեքենա խցանման մեջ էր հայտնվել

Արագածոտնի մարզում 100 մեքենա խցանման մեջ էր հայտնվել

Նոյեմբերի 10-ին`ժամը 18.13-ին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզում` Գեղարոտ-Ծիլքար ճանապարհահատվածում, մերկասառույցի և տեղացած ձյան հետևանքով, ավտոմեքենաները հայտնվել են խցանման մեջ:

Դեպքի վայր մեկնած փրկարարները հաղորդել են, որ խցանման մեջ են հայտնվել մոտ 100 ավտոմեքենա, որոնցից 13-ը խցանումից դուրս են բերվել  հրշեջ-փրկարարների օգնությամբ, իսկ մնացածը դուրս են եկել ինքնուրույն:

Ժամը 19.50-ի դրությամբ երթևեկությունը վերականգնվել է: