Home / Հայաստան / «Միզող տղան» ժամանակովորապես չի միզի

«Միզող տղան» ժամանակովորապես չի միզի

Բրյուսելի խորհրդանիշը` ողջ աշխարհում հայտնի «Միզող տղան», ժամանակավորապես դադարել է գործել հնարավոր սառնամանիքների պատճառով:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, Բելգիայի մայրաքաղաքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -10 աստիճան, ինչը միջինից ցածր է բրյուսելյան փետրվարի համար:

Այս պատճառով երկրի իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել ջրի մատակարարումը «Միզող տղայի» արձանին, քանի որ մտավախություն կա, որ ջրի սառցակալման դեպքում այն կարող է խափանել շատրվանի  ներքին մեխանիզմները: