Home / Հայաստան / Լինդբլադը մեղադրում է, որովհետև ադրբեջանական լոբբիի ներկայացուցիչ է, համոզված է Հարությունյանը

Լինդբլադը մեղադրում է, որովհետև ադրբեջանական լոբբիի ներկայացուցիչ է, համոզված է Հարությունյանը

ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի կարծիքով` ԵԽԽՎ նախկին պատագմավոր, շվեդ Գորան Լինդբլադն իրեն մեղադրել է կաշառք տալու փորձի մեջ լոբբիստական նկատառումներից ելնելով: Այս մասին նա հայտարարել է երեկ Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ:

Մինչ այդ հայկական կայքերից մեկի հետ զրույցում Հարությունյանը Լինդբլադի մեղադրանքը սուտ էր որակել:

Հիշեցնենք, որ երեկ Գորան Լինդբլադը դեպքի առնչությամբ իր պարզաբանումներն էր տվել Epress.am-ին:

«Հարցազրույցի» եթերում Հարությունյանը նշել է, որ հարցը բարձրացվել է մի նիստի ժամանակ, որի նախաձեռնողն ինքն է եղել: Նա ընդգծել է, որ Վեհաժողովում անհրաժեշտ է լոբբիի վերաբերյալ սահմանափակող նորմեր ընդունել, քանի որ մի շարք պատգամավորներ, օրինակ Լինդբլադը, ակնհայտ զբաղվում են ադրբեջանական լոբբիով:

«Լինդբլադն այդ նիստի ժամանակ խոստովանել է, որ ինքը վարձված է «Ադրբեջանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության կողմից, նրանց համար աշխատում է լրիվ դրույքով և հանդիսանում է նրանց լոբբիստը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի ջանքերը խափանելու համար: Մի պահ նա նշանակվեց համազեկուցող Հայաստանի հարցերով, որին դեմ էին Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները: Ես նրան հրավիրեցի ճաշի, որպեսզի բացատրեմ, թե ինչն է դեմ լինելու պատճառը, և այդ ճաշի ընթացքում բացահայտեցի, որ Լինդբլանդը ներկայացնում է նաև Թուրքիայի շահերը` միաժամանակ հանդիսանալով Շվեդիայի և Թուրքիայի բարեկամության խորհրդի նախագահը», – ասել է Հարությունյանը: