Home / Տեսանյութեր / Տեխասի տորնադոն 100 ինքնաթիռ է վնասել

Տեխասի տորնադոն 100 ինքնաթիռ է վնասել

ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքի օդանավակայանի 100 ինքնաթիռներ վնասվել են տարածաշրջանում բռնկված տորնադոների հետևանքով:

«Ֆորտ Ուերտ» օդանավակայանի ներկայացուցիչների խոսքով` տորնադոյին ուղեկցող կարկուտն է դարձել ինքնաթիռների վնասվելու պատճառը: Դրանց մեծ մասը պատկանում է American Airlines և American Eagle ավիաընկերություններին:

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով օդանավակայանը հետաձգել է մի քանի հարյուր չվերթներ:

Տարբեր գնահատականներով` Դալասում ապրիլի 3-ին կարելի էր 6-ից մինչև 12 պտտահողմ տեսնել: Տորնադոն նաև ավերածությունների պատճառ է դարձել` օդ  բարձրացնելով մեքենաները և քանդելով տների տանիքները:

Զոհվածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Կան 15 վիրավորներ, երկուսի վիճակը ծայրահեղ է գնահատվում: