Home / Հայաստան / Հայաստանը հետխորհրդային տարածքում ամենաարտագաղթող երկիրն է. Gallup

Հայաստանը հետխորհրդային տարածքում ամենաարտագաղթող երկիրն է. Gallup

Նախկին Խորհրդային Միության երկրներից ամենաշատը արտագաղթել ցանկանում են Հայաստանի բնակիչները: Համաձայն Gallup կազմակերպության՝ 2010-2012 թվականներին կատարած հարցումների՝  հայաստանցիների 40%-ը ցանկանում է ընդմիշտ հեռանալ Հայաստանից: Երկրորդ տեղում Մոլդովան է (32 %), երրորդում՝ Ուկրաինան (21%):

Վրաստանն ու Ադրբեջանը նույն դիրքում են. այնտեղից արտագաղթել ցանկացողները կազմում են բնակչության 14%-ը:

Հարցումը ցույց է տվել նաև, որ արտագաղթելու ցանկության հիմնական պատճառները տնտեսական են: Հարցվածների 52%-ն ասել է, որ ցանկանում են բարելավել իրենց կենսամակարդակը: Ընդ որում՝ նման պատճառը նշել են հիմնականում երիտասարդ հարցվողները:  10%-ն ասել է, որ ցանկանում է լավ աշխատանք գտնել, ինչը հնարավոր չէ իր երկրում։  13%-ն ընդգծել է, որ ցանկանում է լքել հայրենիքը հանուն երեխաների ապագայի:

Հարցմանը մասնակցել են հետխորհրդային 12 հանրապետոությունների բնակիչներ՝ 15 և բարձր տարիքային խմբի 41,072 մարդիկ: