Հինգշաբթի Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ կայանալու է քվեարկություն՝ Ռուսաստանի պատվիրակների հավատարմագրերի վերանայման վերաբերյալ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայկական պատվիրակության քվեարկության մասով հստակ որոշումը կլինի չորեքշաբթի օրը, երբ վերջնական տեսքով կներկայացվի նախագիծը։ Եթե նախագծում պատժամիջոցներ կիրառվեն ՌԴ պատվիրակության դեմ, հայկական կողմը «դեմ» կքվեարկի։
Նշենք, որ 2 շաբաթ առաջ ՄԱԿ-ում կայացած քվեարկության ժամանակ Հայաստանը սատարել էր Ռուսաստանին՝ «դեմ» քվեարկելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող բանաձևին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում