հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սահմանին ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազը թանկացել է․ «Ժողովուրդ»

Սահմանին ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազը թանկացել է․ «Ժողովուրդ»

Հայաստանի սահմանին բարձրացել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները: ՀՀ մաքսային ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ: Դա նշանակում է, որ այսօր Հայաստանը սահմանին գազը գնում է 1000 խմ-ն՝ 217-220 դոլար արժեքով: Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանը ՌԴ-ից գազը պետք է ներկրեր 1000 խմ 189 դոլարով։

Թերթը հիշեցնում է, որ 2011 թվականից մինչև 2013 թվականը իշխանությունները գաղտնի են պահել այն հանգամանքը, որ գազի գինը թանկացել էր և «իշխանական «գաղտնապահության» արդյունքում Հայաստանը կուտակել էր 300 մլն դոլարի պարտք»:

Այդ պարտքը հատուցվել է «ՀայՌուսգազարդ»-ի՝ ՀՀ կառավարության պատկանող 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալով: Նշենք, որ ներկայիս պայմանագրով գազի գինը Հայաստանի համար կարող է փոխվել միայն Ռուսաստանի ներքին գների փոփոխության դեպքում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում