Անցնող շաբաթվա ընթացքում հնչեղություն է ստացել լրագրող, Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի և ԱԱԾ աշխատակից ներկայացած Վլադ Հակոբյանի զրույցի ձայնագրությունը: ԱԱԾ-ականը փորձում է վերբովկա անել լրագրողին, ապա սպառնում նրան:
Ուրբաթ քաղաքացի Վարդգես Գասպարին Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ ՎՏԲ-Հայաստան բանկը փոխանցում է կատարել իր հաշվից առանց իրեն տեղեկացնելու: Շաբաթվա ընթացքում նաև հրապարակվել է զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավճիռը, որի քննադատության է ենթարկել մեղադրյալի փաստաբանը:
Epress.am-ի ստուդիայում այս իրադարձությունների մասին զրուցում են փաստաբան Հարություն Բաղդասարյանը և լրագրողներ Քնար Խուդոյանն ու Յուրի Մանվելյանը: