հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ԱԱԾ-ական ներկայացածի հետ ինձ ծանոթացրել է Արմեն Աշոտյանի խորհրդականը. Հրայր Մանուկյան

ԱԱԾ-ական ներկայացածի հետ ինձ ծանոթացրել է Արմեն Աշոտյանի խորհրդականը. Հրայր Մանուկյան

Լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանը (լուսանկարում), ում փորձել է հավաքագրել ԱԱԾ աշխատակից Վլադ Հակոբյան ներկայացած անձը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

«2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, ինձ՝ Հրայր Մանուկյանիս, առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ։

Որպես պատասխան իմ մերժմանը՝ սպառնացել է ինձ, իմ և «Ժառանգություն» կուսակցության քաղաքական և աշխատանքային գործունեության ծավալման հետ կապված բացասական հետևանքների մասին:

Վլադ Հակոբյանը հանդիսանում է ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերը, ով էլ ինձ ծանոթացրել է Վլադ Հակոբյանի հետ՝ սրճարանում մեր հանդիպման ժամանակ ներկայացնելով նրան որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից։

Վլադ Հակոբյանը, անկախ այն հանգամանքից, որ ես արդեն մեկ անգամ մերժել էի ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության առաջարկը, պնդեց, որ նորից հանդիպեմ նրա հետ: Այդ հանդիպումը տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 30-ին, որի ժամանակ ես ձայնագրել եմ նրա հետ տեղի ունեցած մեր զրույցը, որը հրապարակվել է տարբեր լրատվամիջոցներով, և որի ձայնագրության էլեկտրոնային կրիչը կից ներկայացնում եմ սույն հաղորդման հետ:

Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ հանցագործության մասին սույն հաղորդմանը», – գրել է Մանուկյանը: