Home / Հայաստան / Երևանը չի կարողանում ՄՄ-ից մաքսային բարենպաստ ռեժիմ ստանալ շուրջ 1000 ապրանքատեսակի համար․ «ՀԺ»

Երևանը չի կարողանում ՄՄ-ից մաքսային բարենպաստ ռեժիմ ստանալ շուրջ 1000 ապրանքատեսակի համար․ «ՀԺ»

Պաշտոնական Երևանը Մաքսային միությունից որևէ կերպ չի կարողանում մոտ հազար անուն, այսպես կոչված, «զգայուն» ապրանքների համար ստանալ մաքսային բարենպաստ ռեժիմ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Խոսքն ապրանքների այն հայտնի ցանկի մասին է, որոնք ոչ ՄՄ անդամ երկրներից ներկրելու դեպքում պետք է հարկվեն շատ ավելի բարձր մաքսատուրքերով, քան ներկայումս: Թերթն ընդգծում է, որ առաջարկվող պայմաններով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը նշանակում է, որ այդ ապրանքների գները Հայաստանում կտրուկ կբարձրանան, որոշ դեպքերում մինչև 15-20 տոկոս:

«Ըստ իրազեկ աղբյուրների, հիմնականում դա է պատճառը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հետաձգվում է, թեև հրապարակայնորեն ՀՀ իշխանությունները հերքում են, որ նման խնդիր կա»,–գրում է թերթը։