Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին գրանցված փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է 19-ամյա զինծառայող Վիկտոր Աբրաամովը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ի պաշտոնական կայքը։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է նաև, որ ակտիվ փոխհրաձգության արդյունքում «հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ»։