Երեկ ԼՂՀ Պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված երեք զինծառայողներն են՝ ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը: Այսօր նրանց անունները ՀՀ Ազգային ժողովում հնչեցրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Հիշեցնենք, որ ուղղաթիռը խոցվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Խոցման պահի տեսանյութը տարածել են ադրբեջանական ԶԼՄ֊ների ներկայացուցիչները։
Ինչպես նշում է News.am կայքը, երևանցի Սերգեյ Սահակյանը 38 տարեկան էր, նա Զինված ուժերում աշխատում էր 1993 թվականից, 25-ամյա Սարգիս Նազարյանը նույնպես Երևանից էր, Զինված ուժերում էր 2006 թվականից, իսկ 2009֊ից Զինված ուժերում աշխատող 24-ամյա Ազատ Սահակյանը Չարենցավանից էր։