հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ԱԺ֊ն պահանջում է Պերմյակովին փոխանցել ՀՀ իշխանություններին․ հայտարարության նախագիծ

ԱԺ֊ն պահանջում է Պերմյակովին փոխանցել ՀՀ իշխանություններին․ հայտարարության նախագիծ

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Գյումրիի սպանությանը վերաբերող հայտարարության նախագիծ է մշակել, որը ներկայացնելու է ԱԺ֊ի քննարկմանը։

Հայտարարության նախագծում պատգամավորը, մասնավորապես, ընդգծում է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ կառավարման ղեկավար մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը խախտող անձի փոխանցումը 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի և «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» (30 սեպտեմբերի, 1992թ.) և «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի մասին» (16 մարտի 1995 թ.) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝

հետամուտ է լինելու եղեռնագործության բացահայտմանը,

ակնկալում է հանուն արդարության, օրինականության վերականգնման և հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության՝ Ռուսաստանի Դաշնությունից ողջամիտ որոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու համար առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին», ֊ ասված է հայտարարության նախագծի մեջ: